«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Արա ԱԼՈՅԱՆ. Բանակի տոնը ուղիղ համեմատական է այն տոնողների բանակի, Մեծ տոնականության հետ

Արա ԱԼՈՅԱՆ. Բանակի տոնը ուղիղ համեմատական է այն տոնողների բանակի, Մեծ տոնականության հետ
28.01.2016 | 15:17

Տոնական օրով չէի ուզում արտահայտվել, բայց դե բանակի տոնը ինձ համար ուղիղ համեմատական է այն տոնողների բանակի, Մեծ տոնականության հետ:

Իբրև պատերազմի բոլոր հնարավոր դառնություները ճաշակած, բայց նաև հաղթանակի բարձր գիտակցությամբ, այդ բերկրանքով ու հպարտությամբ ապրող մեկը ես կամենում եմ խոսել նաև մեր տոնականությունից, մեր անժամկետ տոներից, որոնք բացառում են կենացափուչիկային, ամսաթվային-օրաբավ պանծացումներն ու ծեքծեքումները:
Եթե Հայաստանում շարունակվեն նախընթաց տեմպերը, սոցիալ-տնտեսական, հանրային, մշակութային ու տարոլորտ դեգրադացումը նոր թափ հավաքի, ավելանան երկրի արտաքին ու ներքին պարտքերը, աճի արտագաղթի ու գործազրկության մակարդակը, եթե երկրի բնակիչը, քաղաքացին, գիտնականը, մանկավարժը, հացթուխը, հանրության յուրաքանչյուր խավի ներկայացուցիչ շարունակի ապրել հանապազօրյա հացի փնտրտուքով ու այն չգտնելու ձախողությամբ, ապա ոչ մի տոն չի կարող լինել:
Հասկացեք, խոսքը հացիվի մասին չէ, այլ տարրական պայմանների ապահովման, որովհետև բանակի ու այլ տոները նշանավորվում են համընդգրկուն զարգացմամբ ու ՄԱՐԴՈՒ արժևորմամբ՝ որպես հասարակության ու պետության հենասյուն: Զինվորի համար բանակի տոնը իր ետևում զարգացող գյուղն ու համայնքն է, սովորող աշակերտն ու իր հայրենիքում աշխատող համերկրացին: 2016-ը պետք է հռչակել ոչ թե խնդիրների գույքագրման, այլ կոնկրետ ճանապարհի քարտեզագրման տարի: Այլապես 2017-ին ընտրությունը լինելու է ոչ թե քաղաքական, այլ ճակատագրական բնույթի, և կամ այլընտրանքը, թերևս, լինելու է ապազգային, բայց... մարդկային:

Դիտվել է՝ 2297

Մեկնաբանություններ